«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել՝ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում․ Կոպրիկին
10/10/2025 13:46
Նմանատիպ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։
«Մենք ներկայումս կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ կա առաջնահերթության հարց։ Հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Նրանք պետք է համաձայնեցնեն առաջնահերթության հերթականությունը, և մենք, իհարկե, ամեն կերպ աջակցում ենք դրան», – նշել է Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ այս հարթակի բոլոր մասնակիցները կարծում են, որ սա օգտակար և ժողովրդական ձևաչափ է, և որ տարածաշրջանի պետություններն իրենք պետք է կարևոր դեր խաղան տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում