Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակում հաջորդ շաբաթ հանրահավաք է լինելու ի աջակցություն Սամվել Կարապետյանի։

«Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք` պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,– ասել է նա։

Նշենք, որ ըստ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի»՝ իրավապահները պատրաստվում են երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում