«3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը մեծանում է․Մուստաֆաև
Նմանատիպ
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանակ հայտարարել է,որ տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Մուստաֆաևը նշել է, որ աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը. «Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ։
Անհրաժեշտ է խրախուսել մեր երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ հիմնված հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա։ Պետք է շարունակել նաև աշխատանքը ներդրումային նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում