Կոչ ենք անում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին և այլ հայ բարերարներին սատարել արցախցիներին. Արցախի պետնախարար
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չկան, քանի որ նրանց համար ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիներն արտագաղթեն:
«Իրենք հասկանում են, որ արցախցիները, մնալով Հայաստանում, վերադարձի հարցը լինելու է օրակարգում:
Օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն: Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Սա մտահոգիչ է: Բախվելով բազմաթիվ խնդիրների՝ մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ՝ կարիքից:
Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է օգնել արցախցի տեղահանված զոհված ընտանիքների, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պայթունի զոհ դարձած ընտանքիներին ևս ներառելու ենք:
Ուզում եմ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատարել արցախցիներին: Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե որոշակի արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան և հայրենակիցների կողքին կանգնել:
Կոչով և խնդրանքով դիմում եմ ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, երկար տարիներ նրանք ղեկավարել են ՀՀ-ն և վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել որպեսզի արցախցիների խնդիրները մեղմացնենք:
Դիմում ենք նաև մեր հայ բարերարներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք սփյուռքում մեր հայրենակիցներին սատար կանգնելու և միասին լուծելու առկա խնդիրները»,-հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում