Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը.Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է․ «Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է։ Փաշինյանը տեսնում է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, որոշել է «պլաստինկեն» փոխել։

Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասել է Աշոտյանը հիմնավորելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

«Հետևաբար իր կողմից կրթության քարոզչությունը փարիսեություն է ու ցինիկություն»,-նշել է ՀՀԿ փոխնախագահը։

Հայտնելով, որ սովորելն իրոք կարևոր է լավ ապրելու և արժանի քաղաքացի դառնալու համար՝ Աշոտյանը կոչ է արել․ «Սովորե՛ք Նիկոլի ինադու, կարծում եմ, որ իր օրինակը այլևս բացառություն է մեր պատմության մեջ, այլևս երբեք իր նման թերուս, անհայրենիք, անարժեք մարդ հայաստանում իշխանության չի լինելու։ Սովորեք ձեր համար, երկրի համար, Նիկոլի ինադուն և նրան հանելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում