Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության կշարունակվի այսօր
15/10/2025 09:15
Նմանատիպ
Հակակոռուպցիոն դատարանում՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության` շուրջ 10 ժամ տևած դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի արդեն այսօր` հոկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:
Հիշեցնենք, որ կալանքը երկարաձգելու քննությունը սկսվել էր հոկետեմբերի 14-ին ժամը 18։00-ին։ Դատավորն է Վահե Դոլմազյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին հունիսի 17-ին երբ նա հարցազրույցում ի պաշտպանության եկեղեցու հայտարարություն էր արել. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում