Մկրտիչ Սրբազանը Քննչական կոմիտեում է. եկեղեցու դեմ գրոհը շարունակվում է

Մկրտիչ Սրբազանը Քննչական կոմիտեում է. եկեղեցու դեմ գրոհը շարունակվում է

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել։

Լուրը հաստատել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Առավոտյան են խուզարկություն իրականացրել։ Թե ինչ հիմքով, ինչի համար, մենք էլ դեռ չգիտենք։ Ընդհանրապես, այս ամենի մասին մենք Տեր Փառենի տիկնոջից ենք տեղեկացել։ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգանք»,- ասել է Տեր Եսային։

Տեր Եսային նաև ասել է, որ մանրամասներին տեղյակ չեն, իրենք էլ պետք է որոշ պարզաբանումներ ստանան: Ամեն դեպքում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություներն ու խուզարկությունները դիտարկում է իշխանություն-եկեղեցի հակամարտության շրջանակներում:

Ի դեպ՝ ըստ տեղեկությունների, Քննչական կոմիտեն բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի, որոնք բոլորն էլ Արագածոտնի թեմից են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում