Բագրատ Սրբազանի գործով դատարանն անցավ դռնփակ քննության

Բագրատ Սրբազանի գործով դատարանն անցավ դռնփակ քննության

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը 18 արդարների դատավարության ժամանակ նշել է․ «Պատվարժան դատարան, թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չի, բայց ես անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ։ այն վերաբերում է իմ պաշտպանյալի խափանման միջոցի հարցին»։

Նա նաև նշել է, որ անհետաձգելի բնույթի այս միջնորդությունը չի կարող ներկայացնել դռնբաց նիստում, այն պետք է ներկայացնի դռնփակ նիստում։ Պաշտպանը միջնորդեց անցնել դռնփակ նիստի, եթե  իհարկե առարկություններ չկան։

Վարդևանյանն ասել է՝ փորձել է կապ հաստատել դատարանի կազմին, սակայն  կապ հաստատել չի կարողացել։ Պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Հովհաննես Խուդոյանը հայտարարել են, որ որևէ առարկություն չունեն։

Մեղադրող կողմն ասել է, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, եթե մեղադրյալներից մեկը ներկա չէ, ապա նիստը ենթակա է հետաձգման։

«Ես պատահական չեմ նշում, երբ ասում եմ՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որ հայտնի չի եղել ոչ դատավորին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին հայտնի չի եղել։ Պաշտպանյալիս հայտնի է դարձել նիստի ընթացքում։ Եթե ես այդպես եմ ասում, ուրեմն մեղմ ասած, կարևոր հանգամանք ունեմ ներկայացնելու»,-հակադարձել է Արամ Վարդևանյանը։

Դատավորը հայտարարել է 5 րոպե ընդմիջում, որպեսզի դատարանի դահլիճից դուրս գան ներկաները, ԶԼՄ ներկայացուցիչները։ Կարգադրիչներին խնդրել է ապահովել նիստի դռնփակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում