Գարեգին Բ-ն հանդիպել է բերման ենթարկված հոգևորականներին

Գարեգին Բ-ն հանդիպել է բերման ենթարկված հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել քահանա հայրերին, որոնց հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկել իրավապահները․ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմից բերման էին ենթարկվել 18 անձ, նրանցից 14-ը՝ հոգևորական։

Դատարանը երկուսին՝ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Աջապահյանին եւ Մուղնիի եկեղեցու քահանա Տեր Գարեգին Ասատրյանին, կալանավորել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում