Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնային կալանք են տվել

Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնային կալանք են տվել

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել է, որ նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք` 2 ամիս ժամկետով։

Նա նշել է, որ դատական նիստը տևել է 5 ժամ։

«Ներկայացրել ենք բոլոր փաստարկները, բարձրաձայնել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Դեռևս 2018 թվականից եկեղեցու դեմ սկսված արշավը շարունակվում է, գնալով ուգանանում է, հիմա ձեռքերը իշխանության հասել են ամենուր»,- ասել է Մ. Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի մեկ տասնայակից ավելի հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ բերման էին ենթարկվել։  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորել է։ Մեկ ամսով կալանավորվել է նաև  Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Նա մեղադրվում է հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում