Այս իշխանությունը մնալու շանս չունի․ Նարեկ Կարապետյանը նշեց 3 քայլ

Այս իշխանությունը մնալու շանս չունի․ Նարեկ Կարապետյանը նշեց 3 քայլ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու  դեմ իշխանության ուղղված քայլերին՝ ասել է. «Պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի, պատկերացնում եք՝ նրանք ուզում են եկեղեցին սարքել  հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է։ Դա նրանց մոտ չի հաջողվի»։

Նա համեմատության համար նշել է, թե այս տարիների ընթացքում ինչպես են թուլացրել բանակը. «Մեր այսօրվա բանակի՞ց է Ադրբեջանն ավելի շատ վախենում, թե յոթ տարի առաջվա»։ Հրապարակում հավաքվածները միաբերան գոռացին՝ 7 տարի առաջվա։

Ն. Կարապետյանն ընդգծել է. «Մեր եկեղեցին անպաշտպան չէ, մեր եկեղեցու պաշտապանները տասնյակ հազար մարդիկ են»։

Նա նշել է, որ իրենց պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական. «Մենք հետևողական գնալու ենք առաջ, ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական մենք  կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այնքան հետևողական ցույց կտանք մեր միասնականությունը»։

Նարեկ Կարապետյանը նար նշել է․ «Հայաստանի Ազատության հրապարակում սկիզբ է առել մեր պատմության շատ կարևոր շարժումներ. այստեղ է սկսվել Արցախյան շարժումը, այստեղ է սկսվել Հայաստանի անկախության շարժումը և երկու շարժումները մեր հայրերը հասցրել էին դեպի հաղթանակ»։

Այնուհետև նա հայտարարել է «Մեր ձևով» շարժումը Ազատության հրապարակում սկսում է  Հայաստանի վատ շրջանի  ավարտի և վերակառուցման շարժումը. «Ազատության հրապարակում այսօր «Մեր ձևով» շարժման անդամներն ու կամավորները սկսում ենք երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի  ավարտի և  վերակառուցման շարժումը։

Ն. Կարապետյանը նշել է, որ իրենք առաջարկում են երեք քայլ, թե ինչպես հասնել խաղաղ իշխանափոխության, ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ սարքեն ընդդիմություն։

Կարապետյանը նշել է, որ այսօր այստեղ մենք սկսում են Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը, նա ընդգծել է, որ առաջարկում է 3 քայլ հասնեն խաղաղ իշխանափոխության, ինչպես ՔՊ–ին երկրորդ անգամ դարձնեն ընդդիմություն։

«Պետք է պատրաստ լինենք, աշխատենք և  գնանք դեպի ընտրությունների, հայ ժողովուրդը կարող է արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Շատերը կասեն՝ ինչպես ենք հեռացնելու նրան, եթե ունի պետական ռեսուրսներ, ճնշումներ է գործադրելու, կարող եմ ասել, որ հաղթանակը պետք է լինի այնպես որ իրենց ստիպողաբար ընտրած 10-20 000 մարդկանց ձայները ընտրությունների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենա։ Այսինքն, ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի։

Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը 3 հոգու կարողանա աչքերը բացել, վստահեցնում եմ՝ այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու, խոսեք ձեր հարեւանների, շրջապատի հետ, բացեք նրանց աչքերը»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում