Ընտրություններն այս իշխանությունների համար ամեացանկալի կոնֆիգուրացիան են․Մխիթարյան

Ընտրություններն այս իշխանությունների համար ամեացանկալի կոնֆիգուրացիան են․Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծամասնությանը բերման են ենթարկել այն ժամանակ, երբ գործողությունն արդեն ավարտվել էր:  «Նպատակը վախ տարածելն ու մարդկանց էմոցիոնալ դաշտը կոտրելն է: Այն առաջադրանքը, որն իշխանությունը իր դիմաց դնում է, կարողանում է կատարել և այն գործիքակազմը, որից օգտվում է ընդդիմությունը, 7 տարի իրեն չի արդարացնում», – նշել է Մխիթարյանը։ Ըստ նրա՝ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության պատճառն այն է, որ հրապարակում մարդ են սկսել ծեծել, մոտեցել է, ասել է՝ ինչի՞ եք ծեծում։

Ավագանու անդամի կարծիքով՝ եթե Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցեին, Վարդան Ղուկասյանը կներկայանար, իսկ այս տեսարանների ցուցադրությունն իրականում գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ ունի իր մեջ։

Նա իշխանության քայլերը բացատրում է հետևյալ կերպ՝ ցանկացած բան արվում է իրենց սեփական վախերը քողարկելու համար։ Մխիթարյանը փաստ է համարում, որ բնակչության մեծամասնությունը օգոստոսի 8-ին ստորագրած այդ թղթի կտորին չի հավատում և լուրջ չի ընդունում։

Այստեղ ոստիկանության Կումայրի բաժին բերման են ենթարկվել 17–18 տարեկան տղաների։ Սա մարդկանց մոտ վախ տարածելու փորձ է, բայց վստահ եմ, որ գյումրեցիներին այդ ամենով վախեցնել հնարավոր չի։

Լրագրողների հարցին, թե խորհդարանական ընտրություններին ընդառաջ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, Մխիթարյանը պատասխանել է, որ ամեն ինչ կարող է ընտրություններին չհասնել, կարող է ներքին պայթյուն տեղին ունենալ, որից, ի դեպ, ամենաշատն է սարսափում այս իշխանությունը, որովհետև ընտրությունն իրենց համար ամենացանկալի կոնֆիգուրացիան է։

Նա կալանավորումները բացատրում է ՔՊ-ի որդեգրած քաղաքականությամբ, ըստ որի՝ կփորձեն կալանավորել կամ չեզոքացնել ավագանու ընդդիմադիրներից 3 հոգու, որպեսզի ընդդիմադիր ավագանիների քանակությունը չբավարարի քվորումը, Սարիկ Մինասյանին էլ դարձնեն քաղաքապետ․ «Եվ այդ դեպքում ի՞նչ է ամենաշատը սիրում Նիկոլ Փաշինյանը՝ ԺՊ տառերը»,-ասել է Մխիթարյանը։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի և մյուս ՔՊ ներկայացուցիչների գրառումներին՝ Մխիթարյանն ասում է, որ իրենք առանձին «Մետա իրականության» մեջ են ապրում, որտեղ գործում է ֆեյսբուքյան արդարադատությունը, Վարդան Ղուկասյանին դեռ Երևան չհասցրած՝ իրենք արդեն վճիռներ են կարդում։ Մխիթարյանը համոզված է՝ ոչ թե Վարդան Ղուկասյանին է պաշտպանում ժողովուրդը, այլ ավագանու ինստիտուտը։ Նա կարծում է, որ եթե նորից լինեն ընտրություններ, էլի Վարդան Ղուկասյանը կընտրվի, բայց Նիկոլ Փաշինյանի «Չորրորդ հանրապետությունում» ոչ մի բան բացառել պետք չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում