Գյումրիում ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի հավաքի վերաբերյալ վարույթով 13 անձ կալանավորվել է
Կարդացեք նաև
Գյումրիում ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի հավաքի վերաբերյալ վարույթով 13 անձ կալանավորվել է, իսկ ձերբակալված անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին՝ հենց քաղաքապետարանից, որտեղ ժամեր շարունակ քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավիճակը Գյումրիում խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։ Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել՝ Ղուկասյանի աջակիցների շրջանում և շտապել քրեական վարույթ նախաձեռնել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և անկարգությունների հատկանիշներով։Իրավապահների աչքից, սակայն, վրիպել է՝ ոստիկանության խուլիգանական վարքագիծը։ Մասնավորապես, դիմակավորված ոստիկանները ոչ միայն բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, այլև՝ վնասել քաղաքապետարանի գույքը, կոտրել դուռը, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ձերբակալվել էր ավելի քան 33 անձ, որոնցից կալանավորման միջնորդություն ներկայացվել է 19-ի նկատմամբ։
ՔԿ-ն հայտնում է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, երկու անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում