«Ժողովրդավարության քրմերը» լուռ են, նրանց հետաքրքրում է օկուպացիոն ռեժիմի հաստատումը․ Մելիքյան

«Ժողովրդավարության քրմերը» լուռ են, նրանց հետաքրքրում է օկուպացիոն ռեժիմի հաստատումը․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Մասիսի համայնքի ղեկավար, վարչապետ թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացրած որոշմանը․ «Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ թե՛ կայացված մեղադրական դատավճիռը, թե՛ կիրառված անհամաչափ խիստ պատիժը և թե՛ խափանման միջոցի փոփոխությունը (գրավից կալանք) ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ։

Մասնավորապես, (1) խափանել Դավիթ Համբարձումյանի քաղաքական գործունեությունը (որպես իմպիչմենտի գործընթացի կարևոր դերակատար), (2) ժողովրդին զրկել իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից հերթական համայնքում։

«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան, որովհետև, ինչպես ամեն օր վերահաստատվում է, նրանց հետաքրքրել է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ օկուպացիոն ռեժիմի հաստատումն ու հարատևումը»,- նշել է Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում