Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի․ Արամ Վեհափառ
24/10/2025 09:05
Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական։
Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում