Գործ ունենք հանցավոր այլանդակ սխեմայի հետ․ Թաթոյան
Նմանատիպ
«Հայաստանի տարածքների օկուպացիայի, Արցախի հայաթափման ու կորստի հարցերը, բազում ներքին ու արտաքին խնդիրներ մոռացության տալու համար ու հանուն նրա, որ իրեն դավաճան չասեն Վարչապետի պաշտոնին նստած անձը մտել է մարդկանց տներ` օրենքի կոպիտ խախտումներով, զբաղված է սկանդալների փնտրտունքներով, կատարում է արարքներ, որոնք սկզբունքորեն են հակասում վարչապետի կարգավիճակին»,-ընդգծել է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։
Նրա գնահատմամբ, անկախ այն բանից՝ տարածված տեսանյութերը կեղծ են, թե ոչ, գործում է հանցավոր այլանդակ սխեմա։
«Փաշինյանի համար կա մեկ գերխնդիր, ի՞նչ անել ու ինչպե՞ս անել, որպեսզի կարողանա պահպանել վարչապետի պաշտոնը, իսկ այդ խնդիրը լուծելու համար նա պետք է կատարի ադրբեջանական պահանջները։ Իսկ Ադրբեջանի գլխավոր պահանջներից է հայաստանյանց սուրբ եկեղեցու ոչնչացումը, նրանք մեր եկեղեցին հայտարարել են հինգերերոդ շարասյուն, թշնամական կառույց։ Փաշինյանը փորձում է եկեղեցին դարձնել ՔՊ-ի քարոզիչ կամ ՔՊ-ի կցորդ»,-ասել Թաթոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում