«Մեր ձևով» շարժումը դիմում է դեսպանատներին՝ Ռուբեն Մխիթարյանի կալանավորման հարցով

«Մեր ձևով» շարժումը դիմում է դեսպանատներին՝ Ռուբեն Մխիթարյանի կալանավորման հարցով

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատազրկված է փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին։

Միջադեպն արձանագրած, հրապարակված տեսաձայնագրությունները ոչ միայն փաստում են Ռուբենի գործողություններում որևէ իրավախախտման բացակայությունը, այլև հաստատում են Ռուբենի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան, որը պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող միջազգային կառույցները հիմնականում չեն արձագանքել իշխանությունների կողմից իրականացվող իրավախախտումներին,

«Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբենի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը և ներկայացնելով համապատասխան տեսաձայնագրությունները՝ համարժեք արձագանքի ակնկալիքով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում