Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխվեց․ փաստաբան
28/10/2025 15:30
Կարդացեք նաև
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով
Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,-գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանն հայտնել էր, որ Ալեքսանդր Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա բաց նամակով դիմել էր Գլխավոր դատախազին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում