Եթե անգամ Սամվել Կարապետյանը կորցնի ՀԷՑ-ը՝ իր գումարները հետ է ստանալու․ Ղազինյան
Նմանատիպ
Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասել է․ «ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարույթի քննությանը ներգրավված են «Տաշիր կապիտալը» և կիպրոսյան կազմակերպությունը, շատ հետաքրքիր նիստ է սպասվում։
Ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չլինի, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան։ Նիստին անակնկալներ էլ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի։ Բավականին հետաքրքիր նիստ է սպասվում»։ Նա ընդգծել է, թե համոզված է, որ իրենք լիցենզիայից զրկելու ճանապարհով են գնալու։
«Կտեսնեք՝ հանձնաժողովի անդամների աչքերին, ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշման։ Մեր խնդիրը պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալն է, թե ինչ է կատարվում»,-ասել է Ղազինյանը։
Վերջինս նաւ նշել է, որ եթե անգամ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնի ՀԷՑ-ը՝ իր գումարները ստանալու է։ «Այսինքն, ժողովրդի հաշվին, ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Միաժամանակ, ՀԷՑ-ի կառավարումը շատ մտահոգիչ է ինձ համար, լինելով ներսի մարդ՝ ես ինչեր եմ լսում ու տեսնում՝ Աստված էլ բեթարից ազատի»,-ասել է Ղազինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում