Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը․ էլ.էներգիայի սակագինը իջնում է 3 դրամով
31/10/2025 13:18
Նմանատիպ
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Եկեք ներկայացնեմ, թե ինչպես սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ (հիշենք, որ սա առաջարկել ենք մինչև քաղաքական պրոցեսներում հայտնվելը):
2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից` բնակչության գծով մուտքը` 2.130 մլրդ կվտ:
Չնայած Քպ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար Հէցում:
Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլ.էներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում