Հովհաննավանքում խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը․ Տեր Եսայի
31/10/2025 15:20
Նմանատիպ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել:
«Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի»,- ասել է Տեր Եսային։
Նրա խոսքով, Հովհաննավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական և օրինական ճանապարհով միայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում