Անձնական ազատության իրավունքը պահանջում է հարգել ազատության կանխավարկածը․Վարդևանյան
Նմանատիպ
Փաստաբան Արամ Վարդաևանյանը գրում է․ «Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ:
Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման <<իրավական>> պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 ՔՆՆԻՉ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի: