Վեհափառի եղբայրը և եղբորորդին ձերբակալված են. փաստաբան
03/11/2025 09:58
Նմանատիպ
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են:
«Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,- նշել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որով հայտնել է, թե նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում