Թալինի եկեղեցում պատրաստվում են Փաշինյանի այցին. Արագածոտնի թեմի հայտարարությունը
Նմանատիպ
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։
«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:
Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երկու կիրակի անընդմեջ Հովհաննավանքում կեղծ պատարագի մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանն այս կիրակի գնալու է Թալին՝ մասնակցելու Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում