Կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում
06/11/2025 19:38
Կարդացեք նաև
Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին գրառում է կատարել Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյանը։
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում