ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում․ Թաթոյան
07/11/2025 11:15
Կարդացեք նաև
Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
«ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն հկ-ներին, որոնք արտասահմանում արևմտյան Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաեւ կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում