Պատերազմի 3-րդ օրը հասկացա, որ պարտվելու ենք․ Քոչարյան

Պատերազմի 3-րդ օրը հասկացա, որ պարտվելու ենք․ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ընդունակ է խորհուրդ լսելու։

Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը։

«Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց, մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվում ենք, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս չկա»,-«5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Պատերազմի 3-րդ օրն  է Քոչարյանը հասկացել, որ մենք պարտվելու ենք։

«Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջոցով ամեն օր փորձում էի Արայիկ Հարությունյանին հորդորել, որ ամեն ինչ անեն՝ կանգնեցնեն պատերազմը, ակնհայտ էր՝ պարտվում ենք։ Ինքը մերժեց, Բակո Սահակյան ի միջոցով փոխանցեց հետևյալ ՝ը եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ՝ Հայաստանի վարչապետն ինձ կուտի»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը։

Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից, ասել է Քոչարյանը։

«Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշել է նա։

Քոչարյանի խոսքով՝  միջազգային հարաբերություններում չկա այդպիսի բան, որ Ռուսաստանը պետք է ցմահ իր վրա վերցներ պատասխանատվությունը Ղարաբաղի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում