Վաղարշապատում նախընտրական խախտումներ կան, քաղաքացիներին վախեցնում են տեսախցիկներով վերահսկմամբ. Մելոյան

Վաղարշապատում նախընտրական խախտումներ կան, քաղաքացիներին վախեցնում են տեսախցիկներով վերահսկմամբ. Մելոյան

Վաղարշապատ համայնքում տեղի է ունենում նախընտրական քարոզչություն, և ի պատիվ ԶԼՄ-ների, արդեն կան արձանագրված խախտումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։

«Հանրային իրազեկվածությանը զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը պետք է գործի դնենք։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել ԶԼՄ-ների փութաջան աշխատանքի շնորհիվ»,-ասել էՄելոյանը։

Նա նշել է, թե ընտրական իրավունքի գաղտնիությունը շատ կարևոր է, և եթե քաղաքացին ինքն իր ընտրույթունը բացահայտում է, դա պատժելի արարք է համարվում։

«Մեզ տեղեկացրել են, որ համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը։ Փորձում են միջամտություն իրականացնել և մարդու ազատ ընտրական իրավունքի վրա ներազդել։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու ձեր ընտրությունը վերահսկելու։ Բոլոր տեղամասերում մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը և իրենք որևէ կերպ չեն կարողանալու արձանագրել, թե քվեախցի հետևում որ ուժի քվեաթերթիկն եք նախընտրելու»,-ասել է  Մելոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում