Իշխան Խոսրովյանին բաց թողեցին

Իշխան Խոսրովյանին բաց թողեցին

Իշխան Խոսրովյանը Քննչական կոմիտեի կողմից չի ձերբակալվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնել է, որ AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին քիչ առաջ բաց են թողել։ Նրան բերման էին ենթարկել արդարադատության ը խոչընդոտելուն օժանդակելու կասկածով։

««Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նրան ժամը 8:30 տան բակից ձերբակալել էին «Արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու» տարօրինակ կասկածով»,-ավելի ուշ իր էջում գրել է Ռ. Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում