«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը  նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Վաղը մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը․ «Հայաստան» խմբակցությունը  նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։

Աբսուրդ է նաեւ այն, որ 2018֊ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում