«ՀայաՔվե» շարժումը Վաղարշապատում խախտումներ է արձանագրել

«ՀայաՔվե» շարժումը Վաղարշապատում խախտումներ է արձանագրել

«ՀայաՔվե» շարժումը Վաղարշապատում իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել, որոնցից ամենաշատը եղել են ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումները, ինչն «Ընտրական» օրենսգրքի խախտում է։

Այսօր հրավիրված ասուլիսին դիտորդական առաքելության անդամ Ատոմ Մխիթարյանն ասել է․  «Այդ կուտակումների արդյունքում ընտրությունների գնացողների վրա իրականացվող ներգործությունն ակնհայտ էր ու բացահայտ։ Մենք տեսանյութեր էլ ունենք»,-

Ըստ նախաձեռնության ներկայացուցիչների՝ երկրորդ տարածված խախտումը եղել է բաց քվեարկությունը։  Այսինքն՝ քաղաքացիները քվեախցիկից դուրս էին քվեարկում, կամ ընթացքում իրենց անձինք էին մոտենում և հուշում, ընտրատեղամասի նախագահն էր հուշումներ անում։

Բանախոսներն ընդգծել են, որ մեկ այլ խախտում էլ եղել է այն, որ ընտրողներին մեքենաներով են բերել տեղամասեր։ Եղել է նաև, որ նույն մեքենան մի քանի անգամ պտտվել է նույն ընտրատեղամասի մոտ։  Ընդ որում, որոշ մեքենաների դեպքում դրանց վրա համապատասխան քաղաքական ուժի թեկնածուի պաստառն է եղել փակցված։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում