Միացյալ Թագավորությունը հետևում է ՀՀ կառավարության և ՀԱԵ միջև ստեղծված կացությանը

Միացյալ Թագավորությունը հետևում է ՀՀ կառավարության և ՀԱԵ միջև ստեղծված կացությանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին, հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված կացությանը։

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», – ինչպես փոխանցում է «Ազատությունը», հայտարարել է բրիտանացի նախարարը։

Դաութիի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում