Հիշեք, գիշերին միշտ հաջորդում է այգաբացը …». Թալին Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Հայկ քահանա Սահակյան

Հիշեք, գիշերին միշտ հաջորդում է այգաբացը …». Թալին Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Հայկ քահանա Սահակյան

Արագածոտնի թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալին Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն և թեմի հոգևոր դասը, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի մեկտեղվում է միասնական աղոթքի:

Հոգևոր դասն ու հավատավոր զավակներն Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասին աղոթեցին անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը, պատգամելով հարատև ու անդադար մնալ աղոթքի մեջ և հավելեց. «Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում