Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։
Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Առանձին քննարկվել են տարածաշրջանային թեմատիկան, այդ թվում՝ ռուսական կողմի հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա։ Քննարկվել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման հարցերը», – նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է նաև օրերս Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։
Գալուզինը հանդիպմանն ընդգծել է Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում