ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը․ Իրանի ԱԳՆ

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը․ Իրանի ԱԳՆ

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փակուղի չկա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Բաղային նշել է, որ Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ համաձայն իր պարտավորությունների և Իրանի օրենսդրության, որը պահանջում է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը որոշումներ կայացնի գործակալության հետ համագործակցության վերաբերյալ։

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մեջ այլ երկրների հնարավոր դերի վերաբերյալ դիվանագետը նշել է. «Միջնորդների կարիք չկա. Վիեննայում մեր մշտական ​​առաքելությունը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում