Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն․ Մելիք-Շահնազարյան
24/11/2025 09:54
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Կարծում եմ՝ պարզ է հաջորդ կիրակի Նիկոլը որտեղ կլինի: Եվ սա քարոզչական արդյունավետ աշխատանքի լավ օրինակ է:
Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն:
Չնչին փոքրամասնության փոքրոգությունն ուզում են գործոն դարձնել և դրանով առաջ տանել իրենց սև գործը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա արել են, օրինակ, բանակում: Եվ ճիշտ այնպես, ինչպես դա արել են 2018-ին»:
