Քաղբանտարկյալները անձնական պատմություններ չեն միայն, դա երկրի քաղաքական ողբերգությունն է․ Աշոտյան
Կարդացեք նաև
«ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է․ «Մարդկանց լռությունը և անտարբերությունը ծնում է քաղբանտարկյալներ։ Քաղբանտարկյալները անձնական պատմություններ չեն միայն, դա երկրի քաղաքական ողբերգությունն է»։
Ըստ Աշոտյանի՝ քաղբանտարկյալների ազատության համար պայքարն ունի մշակված դասական գործիքակազմ։
Ըստ նրա՝ կարևորագույն գործիք է «naming- shaming-ը»։ «Այսինքն տալիս ես մեղավորի անունը և այդ մարդուն խայտառակ ես անում։ Մենք ֆիքսվել ենք Նիկոլ Փաշինյանի վրա, իհարկե, ինքնա «մայր մեղուն» էս քխ վիճակի, բայց, Դովլաթովի ասած՝ «դանոսներն» ովքե՞ր են գրել, էտ քննիչներն ովքե՞ր են, էտ դատախազները ովքե՞ր են, դրանց անունները պիտի տրվի»,-ասել նա։
Աշոտյանը նշել է, որ իրենք առավելագույնը տալիս են Փաշինյանի, Գլխավոր դատախազի և դատավորի անունը. «Բա արանքի մուրավեյնիկը չկա՞, իրանք մեղք չունե՞ն, որ համաձայնվել են անել քաղաքական պատվեր, պահել սեփական ընտանիքը՝ ուրիշի ընտանիքը քանդելու, թիրախավորելու հաշվին։ Դա հիմնավորում չի չէ՞, որ տուն ենք պահում, խի ո՞վ տուն չի պահում, էս մարդիկ տուն չեն պահո՞ւմ, իսկ ո՞վ է իրանց տունը պահում»,-հայտարարել է Աշոտյանը։
Վերջում Աշոտյանը վառել է իր հետ բանտախցից բերված կիսով չափ վառված մոմ. «Այսօր վառում եմ այս մոմն այս մարդկանց ազատության և մեր երկրի ազատագրման համար։ Ավելի լավ է մենք վառենք մոմ, քան հավերժ անիծենք խավարը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում