Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին․ Աշոտյան
01/12/2025 14:44
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։
Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։
Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։
Արագացրու»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում