Եվրոպան մտադիր է Ուկրայինայի հարցի կարգավորման առաջարկները ներկայացնել այս շաբաթ․ ֆոն դեր Լյայեն
02/12/2025 10:46
Կարդացեք նաև
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում հայտնել է, որ եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:
«Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, որը հանդիպել է [Ֆրանսիայի ղեկավար Էմանուել] Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա:
Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում