Զելենսկիին հրամայել են հրաժարական տալ առաջիկա օրերին

Զելենսկիին հրամայել են հրաժարական տալ առաջիկա օրերին

Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը գրում է․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ստացել է հրաժարական տալու հրաման։

Շաբաթավերջին ինձ տեղեկացրին, որ Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ»,- նշել է նա՝ չհստակեցնելով, թե ով է հրամանի հեղինակը։ Դմիտրուկը, սակայն, խոստովանել է, որ Ուկրաինայի առաջնորդը գուցե չկատարի հրամանը։

«Եթե Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ, ապա այդ հրամանի կատարումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ»,- գրել է նա՝ անվանելով Ուկրաինայի նախագահին այնպիսի մարդ, որը կձգձգի և կհորինի պատրվակներ՝ անխուսափելին հետաձգելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում