Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսություն

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսություն

Բաքվում սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։

Նվշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության և բարեկամության սկզբունքների վրա հիմնված ռազմական համագործակցությունը դինամիկ զարգանում է։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը։

Լայն քննարկումներ և մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի հեռանկարների և զարգացման ուղղությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ։

Քննարկումից հետո տեղի է ունեցել բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստի բացման արարողությունը պատվիրակությունների մասնակցությամբ, ինչպես նաև անցկացվել են աշխատանքային ենթախմբերի հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում