Ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ Սրբազան
Կարդացեք նաև
«18 արդարների» դատավարության ժամանակ, «Սրբազան պայքարի» առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ սրբազանը, դատարանում լրագրողներին ասել է․ «Վեհափառին հեռանալու կոչի ներոք ստորագրած 10 եպիսկոպոսներին մենք անդրադարձել ենք, մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել նրանց»։
Հիշեցնենք, որ 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, այն բանից հետո, երբ հանդիպման էին գնացել Նիկոլ Փաշինյանի հետ։
Հավելենք, որ հայտարարության տակ ստորագրել էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Նրանց են միացել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սիոն Ադամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում