Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը. Հովհաննիսյան
04/12/2025 19:45
Կարդացեք նաև
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է. «Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը, որի էությունը կայանում է հետևյալում՝ անձի վերաբերյալ տարածվում է ակնհայտ և հնարավորինս հանդուգն կեղծ տեղեկատվություն։ Տեղեկատվության թիրախը որքան ավելի փորձում է ապացուցել իր անմեղությունը, այնքան ավելի այդ սուտը /կեղտոտ ձկան հոտ/ կպնում է նրան։
Մեր գործընկեր Արսեն Բաբայանը իհարկե կարդարացնի Արշակ Սրբազանին, իհարկե կապացուցի նրա անմեղությունը, սակայն դա կտևի որոշակի ժամանակահատված, իսկ այդընթացքում Սրբազանը կասոցացվի թմրամիջոցի իրացման հետ և մեթոդի հեղինակը կհասնի իր նպատակին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում