Եկեղեցիներով ընկած մարդ են «վերբովկա» անում, որ կանոնների խախտմամբ կեղծ պատարագ մատուցեն․ Աբրահամյան
04/12/2025 22:29
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը մարդկանց նստեցնելու ավելի ճկուն հոդված պետք է մտածի: Օրինակ` քրեականացնի արցախյան շարժման գաղափարը, իսկ դրա կրողներին և սատարողներին հայտարարի օրենքից դուրս:
Սրանով հա´մ մարդ բռնելու հարցը կլուծի, հա´մ մեծ հաճույք կպատճառի Ադրբեջանին:
Սրանք եկեղեցիներով ընկած մարդ են «վերբովկա» անում, որ կանոնների խախտմամբ կեղծ պատարագ մատուցեն, սրանցից ամեն ինչ սպասելի է:
Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. սա էլ կանցնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում