Ներկայիս վարչախումբն առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք. Հարությունյան
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասել է․ «Որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Ներկայիս վարչախումը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք»։
Հիշեցնենք, որ դատարանում այս պահին ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։
Ս. Հարությունյանը նշել է, որ այս ամենին չպետք է վերաբերել որպես փաստեր, իրավաբանություն, այլ եկեղեցու դեմ արշավի շարունակություն. «Երեք Սրբազանները կալանավայորում են, փորձում են չորրորդ Սրբազանին էլ տանել»։
Նա ընգդծել է, որ ներկայիս վարչախմբի օրերին ամեն ինչ հնարավոր է, այս իրավապահ համակարգից ամեն ինչ սպասելի է։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում