Հայաստանում բռնատիրական արշավն այլևս որևէ սահման չի ճանաչում․ Մանուկյան
05/12/2025 13:15
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է․ «Արշակ Սրբազանին կալանավորելու որոշումն այն մասին է, որ իրականում, երբ դպրոցական դասագրքերում կարդում էինք՝ ստալինյան ռեպրեսիաների մասին, հիմա էլ նույնն է։ Այն ժամանակ ուղղակի լրագրողներ չկային, դատարանի դահլիճների մոտ այդքան մարդիկ չէին հավաքվում, հիմա թույլատրվում է, բայց արդեն նշաններ կան, որ սկսելու են այդ մասով էլ սահմանափակել»։
Նրա խոսքով՝ սա այն մասին է, որ Հայաստանում ողնաշար ունեցող իրավապահների թիվը, եթե ասենք նվազել է, մեղմ կլինի, չկա, Հայաստանում բռնատիրական արշավն այլևս որևէ սահման չի ճանաչում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում