Ինչո՞ւ 2018-ին տեղի ունեցածի (կամ չունեցած) համար Արշակ Սրբազանին 2025-ին են կալանավորում․ Հովհաննիսյան

Ինչո՞ւ 2018-ին տեղի ունեցածի (կամ չունեցած) համար Արշակ Սրբազանին 2025-ին են կալանավորում․ Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․ «Ինչու 2018 թվականին տեղի ունեցածի (կամ չունեցածի)  համար Արշակ Սրբազանի դեմ քրեական հետապնդում  հարուցվեց 2025 թվականին։

Տարբերելու համար հետապնդումը քաղաքական է, թե քրեական բավարար է երկու հարցի պատասխան՝ ինչու և երբ:

Ընդ որում, ինչու հարցին կարող են տրվել բազմաթիվ մանիպուլատիվ պատասխաններ և շեղել հանրությանը: Երբ հարցի դեպքում ակնկալվող պատասխանը կատեգորիկ է լինելու և հնարավորություն չի ընձեռելու խուսափել ուղիղ պատասխանից:

Հետևաբար միշտ տվեք այն հարցը, թե երբ սկսվեց հետապնդումը և կստանանք Ձեզ հուզող հարցի պատասխանը:

Ուշադրություն հարցը. ինչո՞ւ 2018 թվականին տեղի ունեցածի (կամ չունեցածի)  համար Արշակ Սրբազանի դեմ քրեական հետապնդում  հարուցվեց 2025 թվականին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում