Արման Թաթոյանն առաջարկ է ներկայացրել Ալիևին

Արման Թաթոյանն առաջարկ է ներկայացրել Ալիևին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին.

«Ալիևն իր ելույթում Հայաստանին մեղադրելով բազմաթիվ սարսափելի, իբրև միջազգային հանցագործությունների մեջ,  պարզ, հստակ խոսում է՝ ուզում է վերացնել, զավթել Հայաստանը։ Իսկ քանի որ  Հայաստանից պատասխան չկա, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն զբաղված են երկրում անօրինակություններով, խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերը մսխելով, ես եմ տալիս այդ պատասխանը ու Ալիևին անում եմ կոնկրետ առաջարկ՝ եթե դուք այդքան վստահ եք, որ մենք ձեր նկատմամբ կատարել ենք այդ սարսափելի հանցագործությունները, որը, վստահաբար, այդպես չէ, եկեք դիմենք Միջազգային քրեական դատարան։ Դուք դիմեք մեր դեմ, մենք կդիմենք ձեր դեմ։ Սրանք են արդարության ու խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը, ոչ թե զավթողական նախագծերի առաջ քաշումը»։

Դիմելով ժողովրդին՝ Թաթոյանը նշել է. «Իրավունքը մեր ձեռքին է,  փաստերը մեր ձեռքին են, խելացի աշխատելու դեպքում բազմաթիվ արդյունքների կարող ենք հասնել։ Մի վախեցեք, մի տրվեք վախերին, համատեղ ուժերով կարող ենք լավ արդյունքների հասնել, հզորացնել մեր երկիրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում