Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Առաջին

Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Առաջին

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ»,- Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր մատուցած պատարագից հետո ունեցած ելությում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը։

Արամ Առաջինը շարունակել է. «Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունեցել է և ունի՝ ո՛չ ասելու:

Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերը և համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում