Այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալը պիտի որ տղամարդ գոյության ունենար․ Գալստյան

Այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալը պիտի որ տղամարդ գոյության ունենար․ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների ու անաստված բոլշևիկների կողքին։

Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝ հոգևոր եղբայրներին։

Թուրքն ու մոնղոլ-թաթարը ոչ ՏԻՐԱԴԱՎ էին, ոչ ՈԻԽՏԱԴԱՎ, ոչ էլ՝ ԵՂԲԱՅՐԱԴԱՎ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։

Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։

Այս ամենից էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ ՊԻՏԻ ՈՐ․․»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում